Իրանի ԱԳՆ. ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Միացյալ Նահանգների կողմից երկուշաբթի Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են և ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին այսօր իր Twitter-յան էջում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի), ինչպես նաև իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,– նշել է նա:

Մուսավին նաև նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում