Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է

Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ` Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչների զինելով բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով: 

«ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առաջինն է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճար բիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները:

Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք` sme.acba.am, կամ զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում