Թուրքիայում 7 ահաբեկչի են վնասազերծել

Թուրքիայում 7 ահաբեկչի են վնասազերծել

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված գործողությունների արդյունքում հունիսի 25-ին Դիարբեքիրում՝ երկու, Հաքյարիում՝ չորս և Թունջելիում մեկ ահաբեկիչ է վնասազերծվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ Դիարբեքիրի Հանի գավառում նահանգային ժանդարմերիայի ջոկատների կողմից այսօր կազմակերպված գործողությունների արդյունքում 2 ահաբեկիչ է վնասազերծվել, իսկ Հաքյարիի Շեմդինլի գավառում՝ 4 ահաբեկիչ: Բացի այդ՝ Թունջելիում դեռևս հունիսի 22-ից նահանգային ժանդարմերիայի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում 1 ահաբեկիչ է վնասազերծվել:

Նախարարությունից ստացված հայտարարության մեջ նաև նշվում էր, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունները շարունակական բնույթ են ունենալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում