AM | RU
USD
EUR
RUB

Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։

Հռոմի պապն անձամբ էր ցանկացել իր այցի օրակարգում ընդգրկել Գյումրին։ Ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ կա կաթոլիկ համայնք կամ պապական հիվանդանոց։ Գյումրին իրականում խորը, ժամանակակից ու առանձնահատուկ հետաքրքիր քաղաք է՝ իր դիմագծով, պատմությամբ, ավերիչ տարեթվերով, իր դժվարություններով հանդերձ՝ ապրելու և հավատքի գեղեցիկ օրինակ: Գյումրին մետրոպոլիս է, որովհետև ունի հարյուրամյակների քաղաքային կենսագրություն, իրար հետ հանգիստ ու սիրով հարաբերվող բազմազգ ու բազմաշերտ հասարակություն։

Գյումրին իր մեծ պոտենցիալով, թերևս, կարիք ունի ինքնավերլուծության ու ինքնաարտահայտման` հասկանալու իր անցյալը, իր ներուժն ու ապագան։ Այդ ինքնագիտակցումը կբերի առաջին հերթին նոր հայացքի ու նոր, հստակ ինքնագնահատականի, այն, ինչ մենք հաճախ չէինք տեսնում, բայց տեսավ Հռոմի պապը։ Նա տեսավ տարիների անդադար հարվածներից ու մեծ աղետից հետո նորից ոտքի կանգնող, ոգով ամուր մի ժողովրդի` մեծ հավատով ու անսահման սիրով: Տեսավ հենց Գյումրիում։ Տեսավ Գյումրվա հյուրընկալության կատարյալ մի օրինակ` Հայ առաքելական եկեղեցու, նրա հավատավորների ու հոգևոր առաջնորդի ջերմ ու եղբայրական ընդունելությամբ: Իր սրտի խոսքն էր, որ ասաց Գյումրիում. «Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել. նա այցելել է ձեր ժողովրդին։ Աստված բնակվում է սիրողի մեջ. Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին»:

Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր. այն արձանագրումն էր քաղաքի դժվարությունների, բայց և նրա փայլուն ապագայի հանդեպ անկոտրում հավատի։ Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan