Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում hունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ը առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում hունիսի 24-ի ցերեկը սպասվուvvմ է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը՝ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում