Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»

Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։

«Ռուս-թուրքական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում դրական ուղղությամբ է շարժվում։ Ծրագրերի իրականացման համար աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է ռուս պաշտոնյան, հավելելով, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր վճռորոշ դիրքորոշումը S-400-ների հարցում։

Հիշեցնենք, որ չնայած ամերիկյան ճնշումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան այդ համակարգերը ստանալու է հուլիս ամսվա առաջին կեսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում