Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ

Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ,  Aysor.am: «ՎԵՏՕ» շարժումը վերսկսել է բողոքի ակցիան Սահմանադրական դատարանի մոտ։

««Վետօ» շարժումն այս նախաձեռնությամբ այլևս մենակ չէ, այս նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր, որոնց մասին կլինի հայտարարություն, ինչպես նաև՝ մոտակա օրերին մենք կնախաձեռնենք էքսպերտային քննարկում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր լծվելու են սահմանադրական տապալված կարգի վերականգնմանը, իրենց մոտեցումները կներկայացնեն», – ասաց շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը։

Նա ընդգծեց՝ գնալով այս գործընթացը ձեռք է բերում ավելի կազմակերպված, ավելի կառուցվածքային բնույթ։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց՝ այն ժամանակ, երբ խնդիրներ էին տեսնում դատարանների արգելափակման հետ, դա ուղղակիորեն նշանակում էր, որ այսուհետ ցանկացած դատական ակտ, որ կկայացվի Հայաստանում, ինքնին վիճարկելի կարող է լինել։

«Մենք այսօր արդեն կարող ենք տեսնել դրա դրսևորումները», – ասաց նա։

Մինչ«Վետօ»-ն շարունակում է իր ակցիան, ՍԴ-ի մոտ են հավաքվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

«Ամո՛թ դատարանին», «Քոչարյա՛ն, հերոս» վանկարկումներով նրանք ակցիա են անում դատարանի մոտ։

Հիշեցնենք՝ րոպեներ առաջ Վերաքննիչ դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում