Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ)

Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ArmLur.am: Վերադարձ. Արցախն իմ սիրտն է Մայր Հայաստանն իմ հոգին.. ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի «Վերադարձ» արձանին փորագրված մեծ հայրենասերի այս խոսքերով է 2016թ. դեկտեմբերի 3-ից մեծ բարերարի անունը կրող մայրաքաղաք Երևանի 8-րդ բուժմիավորման նախկին պոլիկլինիկան դիմավորելու իր այցելուներին:

Պոլիկլինիկան 1952թ-ից ի վեր երբևէ չէր վերանորոգվել, շենքը և հարակից տարածքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և նման պայմաններում պոլիկլինիկան սպասարկել է շուրջ 43.500 մեծահասակ ազգաբնակչություն ունեցող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ազգաբնակչությանը: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Եսայանների ընտանիքի կողմից կատարվել է հսկայածավալ աշխատանք:

Վերակառուցման աշխատանքները սկսվել են քանդման աշխատանքներով, մեկ խոսքով ասաց մնացել է միայն շենքը կրող կոնստրուկցիանները՝ ընդամենը 4 պատ, այն էլ անմխիթար վիճակում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում