AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրինք` ինչո՞վ է զբաղված այնտեղ։ «Դասավանդում եմ գործող դատախազներին, ուսանողներին»: Հետևո՞ւմ եք հայաստանյան զարգացումներին։ «Շատ հպանցիկ»: Ինչո՞ւ։ «Որովհետև շատ ծանրաբեռնված եմ ոչ միայն գիտամանկավարժական, այլև իմ մասնագիտությամբ պայմանավորված այլ գործունեությամբ»: Տեղյա՞կ եք, որ ՍԴ նոր նախագահ «ունենք»: Ծիծաղում է. «Հայաստանը ՍԴ նոր նախագահ ունի 2018-ից»:

Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՍԴ նախագահ: «Ես որևէ մեկի հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես իմ դիրքորոշումն եմ հայտնում երևույթի նկատմամբ. սահմանադրաիրավական տեսանկյունից այս հարցն անգամ ավելորդ եմ համարում քննարկել՝ Սահմանադրությունը հստակ ու սպառիչ կարգավորել է այս հարցը, և ցանկացած քննարկում խնդրո առնչությամբ համարում եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթի»:

Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։ «Վստահ եմ, որ ՍԴ-ն շարունակելու է իր գործունեությունը Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով»: Բայց չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ լինեն։ «Իշխանության գործողություններին ես չեմ անդրադառնա, սակայն կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավական` հակաօրինական գործընթացներ եթե ծավալվեն, հարցը կտեղափոխվի քրեաիրավական դաշտ` դրանից բխող հետևանքներով»:

Կկոնկրետացնե՞ք։ «Խնդիրն այն է, որ ՍԴ լիազորություններին տիրանալը դիտվում է իշխանությունը զավթելու եղանակ, ինչը նախատեսված է Քրօր․ 300 հոդվածով՝ որպես առանձին հանցագործություն»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan