AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Տաթևիկ Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) շրջանակներում:

«Այսպիսով, ադրբեջանցիների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում կազմակերպվել էր երկու միջոցառում, որոնցից մեկը նվիրված էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերին, ևս մեկ միջոցառում՝ Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներին: Երկու դեպքում էլ ադրբեջանական լրատվամիջոցներն իրականացնում էին լուսաբանում։ Միջոցառումներին ներկա եմ գտնվել նաև ես և հակադարձել ադրբեջանական պնդումներին»,- նշել է Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա տեղեկացմամբ, երեկ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր խոսել, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում փախստականների հարցում։ Բանախոսների թվում էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ հիմնական շեշտադրումներն ուղղված էին ոչ թե փախստականների հանդեպ տարվող քաղաքականությունը ներկայացնելուն, այլ՝ Հայաստանի դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնելուն:

«Ի պատասխան՝ ես և Նաիրա Զոհրաբյանը, մերժելով Ֆուադ Հուսեյնովի ելույթի բովանդակությունն իր ամբողջության մեջ՝ որպես կեղծ և հակամարտության բնույթը խեղաթյուրող, շեշտեցինք, որ անթույլատրելի է նման միջոցառումների կազմակերպումը, որտեղ ներկայացվում է միայն ադրբեջանական կողմը, մինչդեռ հակամարտության մյուս կողմերը՝ Արցախը և Հայաստանն իրենց համապատախան պաշտոնյաներով ներկայացված չեն»,- նշել է Տաթևիկ Հայրապետյանը:

Երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված միջոցառումը կազմակերպել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Ներկա էր նաև դիվերսանտներից մեկի որդին: Նրա տեղեկացմամբ՝ միջոցառմանը հուզական երանգ հաղորդելով՝ ներկայացրին նրանց հանդեպ ցուցաբերված իբրև թե դաժան վերաբերմունքը, Հայաստանի հասցեին հնչեցրին ստանդարտ մեղադրանքներ, ներկայացրին ստահոդ տեղեկություններ, ցուցադրեցին նաև տեսանյութ:

«Վերջում խոսք խնդրեցի և նշեցի, որ սա ոչ թե «մարդասիրական» գործ է, ինչպես ադրբեջանցիները ներկայացնում են, այլ՝ քրեական։ Շեշտեցի, որ անթույլատրելի են նման շահարկումները Եվրոպայի խորհրդում, անթույլատրելի են հանցագործներին հումանիտար համատեքստում ներկայացնելու փորձերը: Ներկաներին տեղեկացրի, որ դիվերսանտների գործողությունների հետևանքով 2 անձ է զոհվել, որոնցից մեկը՝ 17-ամյա պատանի, մեկ կին վիրավորվել է: Նշեցի, որ դրա հետ մեկտեղ Կարմիր խաչը մշտական մուտք ունի և պարբերաբար այցելում է նրանց: Հավելեցի, որ մենք թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր և կոչ արեցի դադարեցնել մարդասպանների հերոսացումները և նոր «սաֆարովների» ստեղծումը: Եզրափակեցի՝ հորդորելով, որ մարդու իրավունքների խախտումներ փնտրեն սեփական երկրում, որտեղ դրանց պակասը չկա, քանի որ բազմաթիվ մարդիկ բանտերում են իրենց այլախոհ հայացքների պատճառով»,- հավելել է Տաթևիկ Հայրապետյանը:



Լրահոս
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan