Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն
26/06/2019 13:26
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարեւորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ եւ ամենայն բարիք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում