Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան

Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։

Հայաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում