Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա

Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Օրեր շարունակ մամուլում շրջանառվում է, որ իշխանությունները ցանկանում են ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարել, որպեսզի տնօրեն Վահագն Վարագյանին ազատեն աշխատանքից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, որոշումը, կարծես, վերջնական է: Առաջիկա ուրբաթ օրը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը հենց նշված կենտրոնի լուծարումն է:

Ուշագրավն այն է, որ նիստին ընդառաջ իշխանություններն անցել են ոստիկանական տեռորի. Տարբեր բաժիններ են հրավիրվում կենտրոնի աշխատակիցները՝ տարբեր տարիներին ԵՊՀ հաշվեկշռի վրա եղած անշարժ գուքի վաճառքի հետ կապված խնդիրներով, որոնց հետ ուսանողական կենտրոնի աշխատակիցներն ի պաշտոնե որևէ առնչություն ունենալ չեն կարող:

Ըստ ԵՊՀ-ում տարածված լուրերի՝ իշխանությունների բռնաճնշումների նպատակը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համալսարանական հատվածի ահաբեկումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում