«Հրապարակ». ԵՊՀ-ում ճանապարհ են հարթում նոր ռեկտորի համար

«Հրապարակ». ԵՊՀ-ում ճանապարհ են հարթում նոր ռեկտորի համար

«Վաղը ԵՊՀ-ում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում 2018 թ․ բյուջեի կատարողականը, աուդիտի եզրակացությունը, գիտխորհրդի որոշումներին և կառուցվածքին վերաբերող հարցեր են:

Ամենաինտրիգայինը կառուցվածքի հարցն է: 3 «կարևոր» փոփոխություն կլինի` ԵՊՀ հաշվեկշռի վրա «կնստի» Բյուրականի ուսումնաարտադրական բազան, որը հետո կմասնավորեցվի: Բազայի տնօրեն Արտակ Կարապետյանից հետաքրքրվեցինք` ճի՞շտ են լուրերը։ «Տեղյակ չեմ, գարնանը` դեռ ձյուն էր, եկան պետգույքից, նայեցին, չափեցին, նկարեցին, գնացին, հետո ո՛չ ձեն, ո՛չ ձուն։ Եթե ինձ հարցնեք, ես շահագրգիռ եմ, որ չմասնավորեցվի»:

Հաջորդ փոփոխությունը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումն է, որը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը, որն էլ իր «կոնտրոլի» տակ էր պահում ուսխորհրդի 25 տոկոսը։ Կենտրոնը կմիացնեն ԵՊՀ շրջանավարտների կենտրոնին, նոր ղեկավար հնարավոր է դառնա «Ռեստարտի» Դավիթ Պետրոսյանը:

Երրորդ փոփոխությունն էլ պակաս ինտրիգային չէ. պրոռեկտորների հաստիքների անվանափոխում կիրականացվի։ «Նպատակն է` ազատվել նախկին պրոռեկտորներից. նրանք ծանուցում կստանան, ապա կդադարեն պաշտոնավարել, պրոռեկտորներ կդառնան նրանք, ովքեր կապահովեն Հովհաննես Հովհաննիսյանի հաղթական մուտքը ռեկտորի պաշտոնում»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում