Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:

Փոխնախարարը ներկայացրեց հաշարկի հիմքերը, որտեղ կարևորվել է նվազագույն սպառողական զամբյուղը:

«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և պետական ոլորտում 35 հազար աշխատողի աշխատավարձը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ», – ասաց նա՝ նշելով, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ, հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:

Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում