Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Թուրքերը բողոքի ձայն են բարձրացրել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի հարևանությամբ գտնվող Փոլհեիմ բնակավայրի ղեկավարության կայացրած որոշման կապակցությամբ, ըստ որի՝ նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այս որոշման դեմ դուրս է եկել տեղի թուրքական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքական միությունների նախաձեռնության պլատֆորմը», որը բողոքի ակցիա է անցկացրել ավագանու շենքի դիմաց` պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել։

Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրում են մահմեդականների իրավունքներն անտեսելու և թշնամություն սերմանելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում