Բակո Սահակյանը հրավիրել է գյուղատնտեսությանը նվիրված խորհրդակցություն

Բակո Սահակյանը հրավիրել է գյուղատնտեսությանը նվիրված խորհրդակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում