Մանվել Գրիգորյանին միտումնավոր պահում են կալանքի տակ. պաշտպան

Մանվել Գրիգորյանին միտումնավոր պահում են կալանքի տակ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Մանվել Գրիգիրյանի կալանքի կրման ժամանակշրջանում վերջինիս հիվանդությունները բացասական դինամիկա են կրում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Կալանքը կիրառելն ուղղակի անթույլատրելի է։ Բարձրաձայնեցինք, տարբեր ներպետական ատյանների դիմեցինք, բայց ոչ մի արդյունքի չհասանք։ Այնուհետև դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ունեցանք ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը։ Բայց այս ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ոչ միայն բացասական դինամիկա է գրանցել, այլ մեկ տարի առաջվա համեմատ հասել է այնպիսի աստիճանի, որ Գրիգորյանը ընդհանրապես չի կարողանում քայլել։

Այսինքն՝ վերջինս անդամալույծի կարգավիճակ է ստացել, և սա տիպիկ խոշտանգման օրինակ է։ Իմ կարծիքով՝ անձին միտումնավոր պահում են կալանքի տակ՝ լավ հասկանալով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Եթե ներպետական ատյաններում մեր պաշտպանյալի կալանքը չփոխարիվի այլընտրանքային միջոցով, հաջորդ օրն իսկ դիմելու եմ ՄԻԵԴ՝ կիրառելու անհապաղ միջոցառումներ», – նշեց բանախոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում