AM | RU
USD
EUR
RUB

«Ուղղությունը՝ Հայաստան». տուրիզմի զարգացման նոր հեռանկարներ (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրեց «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը: Այն կայացավ Բանկի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ վերջինիս «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի սահմաններում:

Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած բիզնեսմեններն են ու նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում:

«Մեր նպատակն է, որ զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններն այստեղ գալով և միմյանց ճանաչելով, կիսեն իրենց փորձն ու բարելավեն իրենց ծառայությունները: Հայաստանում սա մեր առաջին քայլը չէ զբոսաշրջության զարգացման համար. մենք արդեն երկու տարի անվճար թրեյնինգներ ենք իրականացնում այդ ոլորտի աշխատակիցների համար, որոշումներ կայացնողների համար: Ունենք 4 թեմաներ, որոնք հաջողությամբ ներկայացրել ենք և շուրջ 100 մասնակից արդեն ունեցել ենք և հետագայում էլ շարունակելու ենք այդ ուղղությունը: Մենք աշխատում ենք այս երկրում և մեր համար շատ կարևոր է, որ տնտեսության ցանկացած ճյուղում, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը զարգացում ապրի»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մեր նպատակը պարզ է, բայց շատ հավակնոտ: Ցանկանում ենք Հայաստանի քարտեզի վրա ստեղծել տուրիզմի զարգացման բոլորովին նոր կետեր: Օրինակ՝ Տավուշի Չինչին գյուղը: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես գիշերել, ժամերով նստել կիրճի եզրին ու թեյ խմել, կամ մեկ ուրիշ բան: Դա հիանալի վայր է: Ուրախ ենք, որ կարողացանք համագործակցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ՝ իր առաջարկած ինովացիոն նոր ձևաչափով: Բանկը ներառում է այն մոդուլները, որոնք նաև ներառված են տուրիզմի զարգացման մեր ծրագրերում: Սա թույլ է տալիս բանկի հաճախորդներին ընդլայնել բիզնես գաղափարները, զբոսաշրջության զարգացման մտքերը համատեղել գյուղատնետսության հետ և կազմել ավելի որակյալ բիզնես նախագծեր»,- իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:


Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը նպաստելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում շուրջ 5 տարի կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ: Առայսօր զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են Բանկի կողմից կազմակերպված դասընթացներին, ձեռք բերել բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Լրահոս
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan