Թրամփը Թուրքիա այցելելու պատրաստակամություն է հայտնել

Թրամփը Թուրքիա այցելելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ապագայում հնարավոր է այցելի Թուրքիա։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ ԱՄՆ ղեկավարի խոսքով, այցի ամսաթիվը դեռ որոշված չէ։

Գազետա.ռու-ն գրում է, որ ներկա պահին դեռ հայտնի չէ Էրդողանի արձագանքը Թրամփի՝ Թուրքիա այցելելու ցանկությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում