Մատվիենկոն նախատեսում է Հայաստան այցելել աշնանը

Մատվիենկոն նախատեսում է Հայաստան այցելել աշնանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Panroama.am: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախատեսում է Հայաստան այցելել աշնանը։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մատվիենկոյի տեղակալ Յուրի Վորոբևը՝ ավելացնելով, որ այցի ժամկետները կարող են համընկնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հետ։

«Հնչել է առաջարկություն նիստն անցկացնել Հայաստանի Գյումրի քաղաքում մոտավորապես հոկտեմբերի վերջին։ Մենք հստակ ժամկետներ ասել չենք կարող, դրանց մասին առանձին կհամաձայնության կգանք ու բոլորին կզգուշացնենք։ Դա կախված է այլ պաշտոնական այցերի հետ։ Վալենտինա Իվանովան Մատվիենկոն պետք է այցելի Հայաստան, հնարավոր է միանգամից համատեղենք նրա այցն ու նիստի անցկացումը»,-մանրամասնել է Վորոբևը։

Նրա խոսքով, առաջիկա նիստում քննարկվելու են շատ կարևոր հարցեր, օրինակ, թե ինչպես բարելավել հասարակությունների միջև շփումները՝ ՀԿ-ների միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում