Էրդողանը նշել է Թուրքիա С-400-ի մատակարարման ժամկետները

Էրդողանը նշել է Թուրքիա С-400-ի մատակարարման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա կմեկնարկի 10 օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ճապոնիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին գրում է Ria-ն։

Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Անկարան կկարողանա լուծել Վաշինգտոնի հետ տարաձայնությունները, որն անհնար է համարում С-400-ի հետ միաժամանակ ԱՄՆ-ից F-35 կործանիչների մատակարարումը:

«Մինչ օրս մենք չենք լսել պատժամիջոցների մասին: Այս թեման, թե այստեղ, թե մեր բանակցություններում Թրամփի հետ հեռախոսազրույցների ժամանակ չի հայտնվել», – Էրդողանի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանից С-400-ի գնման գործարքն «ամբողջովին փակված է»: Օսակաում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Թուրքիայի դեմ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում