Կիպրոսում ռուսական հրթիռ է ընկել

Կիպրոսում ռուսական հրթիռ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Կիպրոսի Պենտադակտիլոս շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժածներ չկան։ Այս մասին գրում է Gazeta-ն:

Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուստաֆա Ակինջիի խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել հրթիռի կամ անօդաչու սարքի ընկնելու արդյունքում: Չի բացառվում, որ այն լինի ռուսական արտադրության օբյեկտ։

Նշվում է, որ իրավապահ մարմինները դեռ չեն հաստատել պայթյունի պատճառը, սակայն դրա համար անհրաժեշտ բոլոր տվյալները առկա են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում