Ձյուն՝ Վրաստանում

Ձյուն՝ Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Արևմտյան Վրաստանում գտնվող Բախմարոյի բարձրալեռ հանգստավայրում ձյուն է տեղացել: Jnews-ի հաղորդմամբ, հայտնի ձյունապատ հանգստավայրի լուսանկարները տարածել է տեղի լրատվական «Գուրիա Նյուս» գործակալությունը:

«Ձյունը սկսել է գալ երեկ երեկոյան և շարունակվել է այսօր առավոտյան, – հաղորդել է առողջարանի տնօրեն Դավիթ Սաջաիան:

Նա նշել է, որ ոչ ինքը, ոչ էլ ավագ սերնդի ներկայացուցիչները չեն հիշում, որ հուլիսին Բախմորո քաղաքում ձյուն տեղար:

Նրա խոսքով, հանգստյան օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ կան Բախմարոյում:

«Ես չեմ կարող ասել, որ հանկարծակի ձյունը ինչ-որ մեկին վախեցրել է, ընդհակառակը, շատերն ուրախացել են», – ասել է Սաջաիան:

Բախմորոն գտնվում է Գուրիայի տարածաշրջանում մշտադալար ծառերով և եղևնու անտառներով ծածկված լեռների հովտում: Հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2 հազար մետր բարձրության վրա և հայտնի է իր բուժիչ կլիմայով: Ամռանը սովորաբար հաճելի է անցկացնել այստեղ հանգիստը:

2019 թ. մարտին Բախմարո հանգստավայրին տրվել է բարձրալեռ շրջանի կարգավիճակ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են Բախմարոն դարձնել միջազգային մակարդակի հանգստավայր և երկրի հիմնական տեսարժան վայրերից մեկը, և, միևնույն ժամանակ՝ բնակչության համար եկամտի կարևոր աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում