Արցախում առողջապահության զարգացման հարցեր են քննարկվել

Արցախում առողջապահության զարգացման հարցեր են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում Նախագահը համարել է խորհրդանշական և կարևոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում