AM | RU
USD
EUR
RUB

Կարևորն այն է, որ Սոռոսի առաքյալները ԵՊՀ-ում լիարժեք քողազերծված են

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: 3 օր առաջ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն էի նայում։ Պատկերացրեք, չափազանցեցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կար ու ձևի իսկական մաստեր կլաս էր։ Ռեկտորի, Խորհրդի նախագահի, իշխանական թիմի ներկայացուցիչների պահվածքը պարզապես ապշեցնող էր։ Մարդիկ սկի չէին էլ փորձել քիչ թե շատ տրամաբանական, «ուտվող» հիմնավորումներ մտածել ԵՊՀ-ն լիարժեք իրենց դուքյանը սարքելու մտադրություններին։ Խորհրդի անդամներից ոմանք ռեկտորի պաշտոնակատարին հարցնում են, թե արդյոք կասի՞ ում է պատրաստվում պրոռեկտոր նշանակի իր առաջարկած վերափոխումները կյանքի կոչելուց հետո, ցինիկ ծիծաղով պատասխանում է՝ ոչ։ Հարգանքի ոչ մի նշույլ այն մարդկանց հանդեպ, որոնք պարզապես ուզում էին հասկանալ, թե ինչի՞ն պետք է կողմ քվեարկեն։ Փաթեթով հարցեը բերել էին ու «հաղթողի իրավունքով» պահանջում տարբեր ստորաբաժանումներ լուծարել, իրար միացնել և այլն։

Ու կարողացան որոշ արդյունքների հասնել։ Ճիշտ է՝ ոչ բոլոր հարցերում։ Օրինակ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցում քթներին կերան։ Շնորհակալություն Մայր Բուհի ուսանողներին, որոնք իսկական մարտ տվեցին գեղամգևորգյանների, գևորգմուրադյանների, հովհաննեսհովհաննիսյանների ու նմանատիպ այլ բաների դեմ։ Կռվեցին և հաղթեցին։ Բայց, ոնց հասկանում եմ, իշխանություններն ու Սոռոսի առաքյալները այդ վիրավորանքը չկարողացան կուլ տալ։ Նույն օրը ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հրավիրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գիտեք ի՞նչ գործով։ Չզարմանաք։ Գործը վերաբերում էր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի մի որոշման, որի ընդունման ժամանակ Ափոյանը ծառայում էր ՀՀ Զինված ուժերում:

Հասկանում եք չէ՞ ինչ է կատարվում։ Փաստորեն մարդուն սկզբից կանչել են հարցաքննության, հետո նոր մտածել, թե ինչ «առիթ» կարող էր լինել նման բան անելու համար։ Դե քանի որ մտածելու հետ կապված ՀՀ նոր իշխանություններն իսկապես լուրջ խնդիրներ ունեն, ստացվեց այն, ինչ ստացվեց։ «Բայց ոչինչ, կարևորը մեսիջը տեղ ենք հասցրել, - երևի թե կարծում են Սոռոսի առաքյալները, - Հիմա արդեն Դավիթ Ափոյանը կիմանա, որ չի կարել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում իրենց ծրագրերին դեմ գնալ»։ Պարզապես մի շատ կարևոր հանգամանք նրանք հաշվի չեն առել։ Այն, որ Դավիթ Ափոյանը տղա է ու, ի տարբերություն իրենց, ինքնասիրություն ունի։ Եվ համոզմունք, որ չի կարելի Մայր Բուհը անսկզբունք իշխանամոլներին հանձնել։ Այս առումով Դավիթ Ափոյանը շատ ավելի կամային ու սկզբունքային է ոչ միայն նորելուկներից, այլև օրինակ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանից, ով պարզապես փախավ իր առաքելությունից։

Ինչևէ, այս խմորը դեռ շատ ջուր կտանի։ Գեղամգևորգյանները, գևորգմուրադյանները, հովհաննեսհովհաննիսյանները ու նմանատիպ այլ բաները շարունակելու են պայքարել իրենց տենչանքները կյանքի կոչելու համար։ Այս պահին թիրախում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն է, որին չեզոքացնելուց հետո ԵՊՀ գործունեության կարևոր այդ ուղղությունը հանգիստ կմատուցեն Սոռոսի գրասենյակին։ Իմ տեղեկություններով, ԵՊՀ Խորհրդի վերջին նիստին հաջորդած այս երեք օրերի ընթացքում իշխանության ներկայացուցիչներն անընդհատ այդ հարցն են քննարկում։ Տեսնենք։ Երևի թե այդ ապօրինության ականատեսն էլ կլինենք։ Բայց դե ոչինչ։ Կարևորն այն է, որ Սոռոսի առաքյալները ԵՊՀ-ում լիարժեք քողազերծված են։ Իսկ իշխանությունն էլ այնպիսի բան է, որ այսօր ձեռքումդ է, վաղը… Դե դուք արդեն հասկացաք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին» 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը» «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Երբ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արեւիկ Պետրոսյան «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan