Դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում է կայացնելու

Դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում է կայացնելու

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամով հեռացել է խորհրդակցությունների սենյակ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու կալանքը կրելու ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունները։

Հաշվի առնելով հիվանդությունների լրջությունը՝ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելոը վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը դեմ արտահայտվեց Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում