Էրդողանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ

Էրդողանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Պեկին, որտեղ նրան դիմավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Էրդողանը նշել է. «Ես վստահ եմ, որ Թուրքիայի և Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման մեծ ներուժ կա: Այն նաև դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի կայունության վրա: Չինաստանի հետ համագործակցությունը մեզ համար ռազմավարական կարևորություն ունի»:

Սի Ցզինպինն էլ հայտնել է, որ այս հանդիպումը կօգնի զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը: «Ես հույս ունեմ, որ թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային մի շարք հարցերում Թուրքիայի հետ մտքերի փոխանակում կունենանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում