Մարտունու շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
03/07/2019 20:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Արարատ Մելքումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Հուլիսի 3-ին Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Արարատ Մելքումյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մհեր Օհանյանին՝ նրա գործունեության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում