Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. երկու զինծառայող մահացել է

Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. երկու զինծառայող մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հուլիսի 6-ի առավոտյան Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ պայթյունը գրանցվել է զինծառայողներից մեկի կողմից տանկի արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

Պատահարի հետևանքով մահացել է երկու զինծառայող՝ Աղալարով Ամիդդին Շախմալի օղլուն և Սալահով Սամիր Չինգիզ օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մամեդով Նուրլան Ռահիմ օղլուն, ստացել է վնասվածքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում