Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի. Հարուցվել է քրգործ (Լուսանկարներ)

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի. Հարուցվել է քրգործ (Լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, Aysor.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Ըստ աղբյուրի, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկլացրել էինք, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: Մասնավորապես, բախվել էինն Toyota մակնիշի, ВАЗ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում