Չեխիան լիովին ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիան լիովին ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Չեխիան լիովին ավարտել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին թվիթերում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշվում է, որ ՀԸԳՀ վավերացման գործընթացի մասին Չեխիան նաև տեղեկացրել է Եվրոպական խորհրդին։

Մինչ այժմ ԵՄ անդամ երկրներից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական գործընթացն ավարտելու մասին ԵՄ խորհրդին արդեն իսկ տեղեկացրել էր ԵՄ անդամ 13 պետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան: Չեխիան դարձավ 14-րդը։

Համաձայնագիրը վավերացրել են նաև Կիպրոսը, Գերմանիայի Բունդեսթագը, Շվեդիայի խորհրդարանն ու անցել վավերացման հաջորդ փուլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում