ԱՀ ոստիկանությունը վճռական է հասարակական կարգի խախտման և հասարակության անվտանգության դեմ ուղղված բոլոր վտանգները կանխարգելելու գործում

ԱՀ ոստիկանությունը վճռական է հասարակական կարգի խախտման և հասարակության անվտանգության դեմ ուղղված բոլոր վտանգները կանխարգելելու գործում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Երեկ` 2019թ հուլիսի 5-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում Սամվել Բաբայանը իր խոսքում նշել էր, «խնդրում եմ ոստիկանությանը, իրապահ բոլոր մարմիններին, անվտանգությանը, որ զերծ մնալ անձերի պաշտպանումից, պահեն պետական շահը, օրենքը և զուսպ լինեն ու հանկարծ չփորձեն որ մեկի քթից արյուն գա, քանի որ դա շատ վտանգավոր բաների է բերելու»։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է ու հետևաբար չի մասնակցում ու չի մասնակցելու քաղաքական գործընթացներին։

ԱՀ ոստիկանությունը որևէ անձի կամ անձանց պաշտամունք չունի ու իրականացնում է օրենքով սահմանված իր խնդիրները:

Մասնավորապես.

ապահովել մարդու անվտանգությունը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:

Միաժամանակ հորդորում ենք քաղաքական գործիչներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես Արցախի Հանրապետության սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան և ցուցաբերել զսպվածություն:

Հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունն օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու շրջանակներում նախականխելու, կանխելու և խափանելու է հասարակական կարգի խախտմանն ու հասարակական անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն, իսկ հակաօրինական բոլոր արարքները խափանվելու և ստանալու են համապատասխան իրավական գնահատական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում