Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին` անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց Մ. Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր հայտարարել էր, որ դատարան է ստացվել Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։ Մեղադրող դատախազները առարկել էին։

Այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր առողջական վիճակի պատճառով։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լ. Բաղդասարյանն ասաց, որ խափանման միջոց կալանավորումն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերել են անկանխատեսելի վիճակի։

«Դրա լավագույն ապացույցն էր, որ բժիշկները թույլ չէին տվել, որպեսզի Գրիգորյանը մասնակցեր դատական նիստին»,– ասաց պաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում