ԱՄՆ-ը զգուշացնում է Թուրքիային՝ հետևանքները բացասական են լինելու.

ԱՄՆ-ը զգուշացնում է Թուրքիային՝ հետևանքները բացասական են լինելու.

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե ռուսական համակարգերը հանձնվեն թուրքական կողմին։

Հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով. «ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը Թուրքիային մատակարարվելիք S-400-ների հարցում։ Եթե ռուս-թուրքական պայմանագիրն ավարտին հասցվի, ապա Անկարայի համար բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն»։

Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ CAATSA օրենքի շրջանակներում:

CAATSA – պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական համակարգերը թուրքական կողմին կհանձնվեն մինչև հուլիսի առաջին կեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում