«Հրապարակ». ԲԴԽ անդամի իր թեկնածուին «Իմ քայլը» ԱԺ ընտրությանը կներկայացնի աշնանը

«Հրապարակ». ԲԴԽ անդամի իր թեկնածուին «Իմ քայլը» ԱԺ ընտրությանը կներկայացնի աշնանը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, ԲԴԽ անդամի իր թեկնածուին ԱԺ ընտրությանը կներկայացնի աշնանը։ Չնայած նախօրեին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, թե մինչև օրվա վերջ պարզ կդառնա թեկնածուի անձը, ու ենթադրվում էր, որ այսօր կամ առաջիկա օրերին այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, սակայն երեկ խմբակցության պատգամավորներից մեզ ասացին, որ ո՛չ արտահերթ է նախատեսված, ո՛չ էլ թեկնածու է ընտրված։

Բանն այն է, որ Աննա Մարգարյանի տապալված ընտրությունից հետո ոլորտի մասնագետները հրաժարվում են իշխող ուժի առաջարկից, և պատգամավորներն էլ, ըստ ամենայնի, որոշել են իրենց չտանջել և մեկնել վաստակած հանգստի, որը պաշտոնապես կազդարարվի հուլիսի 15-ին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում