AM | RU
USD
EUR
RUB

«Պատիվ ունեմ»-ի շրջանակում պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը նվազեցվում է

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով: Նախկինում սահմանված էր 3 տարի ժամկետ: Կառավարությունն այդ նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ կատարեց լրացումներ և փոփոխություններ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջին 3 ամիսը կլինի պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետ:

«Նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը, այն է՝ սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը: Իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:

«Միաժամանակ, ընտրության գործընթացը հստակեցնելու նպատակով նախատեսվում է, որ անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև սահմանվում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում չի տրվում»,- ասաց Տոնոյանը:

Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից՝ որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:



Լրահոս
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Ռուսաստանը չի վերադառնա G7 Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել «Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը Առաջին ընթերցմամբ ընդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրաձգություն՝ ամերիկյան Պերլ Հարբեր ռազմական բազայում. Զոհեր ու վիրավորներ կան Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո ԱԺ-ն չընդունեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 3 ժամ է տևել. մանրամասներ ԱԺ նիստը՝ ուղիղ «Ժողովուրդ». Օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավարը «Հրապարակ». Փաշինյանը հիմա էլ թալանչի անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը «Փաստ». Ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan