Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1700-ից ավելի փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1700-ից ավելի փախստական

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1700 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1760 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 376 մարդ (113 կին, 192 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1384 մարդ (415 կին, 706 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 519 բնակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում