AM | RU
USD
EUR
RUB

«Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.amԵրևանում այսօր թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ Որ երիտասարդ էին, կենսուրախ, սեր ունեին, ծառայությունից ազատ ժամերին տարբեր խաղեր էին խաղում, կատակում, Վիկտոր Հյուգո ընթերցում և այլն։ Բարի մարդկանց մասին ֆիլմ էր, որոնք վերջում «հանուն հայրենիքի» զոհվում են սուզանավում տեղի ունեցած վթարի պատճառով։ Հրամանատարի կերպարը հատկապես տպավորիչ էր։ Իսկական տղամարդ ու հերոս, որ իր զինվորներին ևս մի քանի ժամ հույս պարգևելու համար իր ներքին վախերն է հաղթահարում։ Մի խոսքով, եթե ֆիլմը թուրքերենով չլիներ, իսկ հերոսներն էլ՝ թուրքեր, վստահ եմ հանդիսատեսը լացելով էր դուրս գալու դահլիճից։

Ֆիլմն այդ կամքիս հակառակ եմ դիտել։ Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու։ Երկու օր առաջ ընկերս էր հրավիրել։ Ասաց, որ «Ոսկե ծիրան»-ում իր ֆիլմն է ցուցադրվելու ու որ շատ ուրախ կլինի՝ ինձ այնտեղ տեսնելու։ Ես էլ սիրով գնացի։ Արդեն դահլիճում իմացա, որ սկզբից մեկ այլ կարճամետրաժ ֆիլմ է ցուցադրվելու, հետո նոր մեր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը։ Դահլիճը լեփ լեցուն էր, շատ մարդիկ ոտքի վրա էին մնացել։ Շատերին ճանաչում էի, մեր ընդհանուր ընկերներն էին։ Եկել էին իմ ասած ֆիլմը դիտելու ու արդեն տեղում իմացել, որ երկու ֆիլմի ցուցադրություն է լինելու։ Քիչ անց էկրանի դիմաց երկու երիտասարդ հայտնվեցին, որոնք սկսեցին ներկայացնել, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա մեկ ժամվա ընթացքում։ Սկզբից ներկայացրեցին թուրքական ֆիլմը։ Մանրամասն ներկայացրին։ Սիրով ներկայացրին։ Իսկ հետո ասեցին, որ «երկրորդ ֆիլմի ռեժիսորը Արուսյակ Սիմոնյանն է, ֆիլմը Սպիտակ քաղաքի մասին է»։ Այսքանը։

Ապշած էի։ Եկել էի, ինչպես մեզ ներկայացրին «Սպիտակի մասին» ֆիլմը դիտելու (որը իրականում հրաշալի գործ է և հաղորդավարների կողմից այդպիսի պարզունակ ու մակերեսային ներկայացումն անընդունելի ու գռեհիկ էր), փոխարենը նայեցի թուրքական վերոնկարագրված ֆիլմը։ Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

Իսկ ես գնացել էի Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» դիտելու։ Եվ ինձ պես շատերը։ Գրեթե ողջ դահլիճը։ Փոխարենը մեզ մատուցեցին ահա այդ աղբը։

Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ «Իմ նոր տարին» ֆիլմը փառատոնի կազմակերպիչները որոշել էին ցուցադրել ամենավերջում։ Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ հանդիսատեսին ցուցադրման սկզբում չասացին, որ թուրքական ֆիլմին հետևելու է նաև տրանսգենդերի մասին երկրորդ այդ աղբը։ Երկու այդ հարցերի պատասխաններն ինձ համար ակնհայտ են։

Խնդրում եմ ներեք այսչափ երկար գրառման համար, բայց այս ամենը մանրամասն նկարագրել էր պետք։ «Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ։ Ուրիշ բան ես այնտեղ չտեսա։ Մարդկանց խաբելով՝ դահլիճ են տանում ու իրենց կեղտոտ քարոզը կապում։ Ապշելիք է։

P.S. Մինչ կինոթատրոն գնալս Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում էի՝ գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հոգեհանգստի արարողությանը։ Ավելի քան մեկ ժամ գամված մնացի Հերոսի աճյունի կողքին։ Պետք է զգայիք որքան ազնվություն կար Հրամանատարին վերջին հրաժեշտ տվող մարդկանց դեմքերին։ Պետք է տեսնեիք, թե ինչպիսինն է մեզանից ավագ ու, ավաղ, մեզանից հեռացող սերունդը։ Տեր Աստված, այսօր ես երկու տարբեր աշխարհներում էի։ Երկու տարբեր իրականություններում։ Ու վստահ ասում եմ՝ թույլ չենք տալու։ Այս կեղտը մաքրելու ենք մեր երկրից։ Իմ զավակներն ապրելու են մեր հայրերից ժառանգված երկրում և ոչ երբեք այդ աղբի մեջ։

P.P.S. Ամռան արձակուրդներից հետո կկազմակերպեմ Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմի ցուցադրումը։ Արուսիկի հետ դրա մասին դեռ չեմ խոսել, բայց վստահ եմ՝ չի մերժի։ Շատ կուզեմ, որ ընկերներս նայեն այդ ֆիլմը։ Հետո միասին կքննարկենք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan