AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Անցումային արդարադատության իրական նպատակը

 

«Ցանկացած հեղափոխական գործընթաց, անկախ իր հռչակած նպատակներից և նույնիսկ իրականացման ձևերից, վերջնական արդյունքում ենթադրում է փոփոխություններ քաղաքական, տնտեսական, երբեմն կառավարման համակարգերում։ Ընդ որում, նման փոփոխությունները պետք է ունենան համակարգված ու խորքային բնույթ։ Դրանով էլ հենց պայմանավորված է լինում բուն հեղափոխության գաղափարը՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ էվոլյուցիոն եղանակով։

Անկախ հռչակված նպատակներից և հռետորաբանությունից՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների պատմությունը և պրակտիկան ցույց են տալիս, որ, ի վերջո, այդ հեղափոխության առանցքում թե՛ իրագործողների, թե՛ կնքահայրերի կողմից դրվում է նաև սեփականության վերաբաշխման հարցը։

Կարող ենք դիտարկել տարբեր դարաշրջանների հեղափոխությունները, այդ թվում՝ վերջին 30 տարիների արյունալի, գունավոր, թե թավշյա իշխանափոխությունները, և կտեսնենք, որ այդ գործընթացները ուշ, թե շուտ հանգեցրել են սեփականության վերաբաշխման։

Իհարկե, միշտ որպես համակարգային փոփոխության օրինակ բերվում է անցյալ դարի սկզբին տեղի ունեցած Սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որի ժամանակ ամբողջ ունեցվածքը հանրայնացվեց։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ըստ էության, կատարվեց հակառակ գործընթացը. սկսվեց սոցիալիստական հեղափոխության տրամաբանությանը հակառակ պրոցեսը. հանրային սեփականությունը մասնավորեցվեց 1990-ականներին բնորոշ կրիմինալ մեթոդներով՝ ձևավորելով քրեաօլիգարխիկ համակարգերը։

Հետագայում թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ նույնիսկ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունները այս կամ այն եղանակով հանգեցնում էին սեփականության վերաբաշխման։ Նախկին սեփականատերերին կամ ստիպում էին հանձնել ունեցվածքը, կամ այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ սեփականության ինչ-որ մաս փոխանցվում էր նոր իշխանության հետ սերտաճած մարդկանց, հաճախ նաև նոր իշխանության ներկայացուցիչներին։

Պատմական այս էքսկուրսը հուշում է, որ նույնիսկ ամենաթավշյա հեղափոխական գործընթացներն ուշ թե շուտ, այնուամենայնիվ, ինչ-որ փուլից սկսած բերում են մի հանգրվանի, երբ սկսվում է սեփականության վերաձևակերպման գործընթացը։

2018 թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմաթիվ անգամներ անդրադարձ է եղել սեփականության վերաբաշման թեմային։ Բազմիցս ասվել է, որ ոչ միայն վենդետաներ չեն իրականացվելու նախկին իշխանավորների և քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ, այլև չի լինելու կապիտալի վերաբաշխում։ Իհարկե, միշտ շեշտվում էր նաև, որ այնուամենայնիվ թալանվածը պետք է վերադարձվի։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ հռչակված գործընթացը, այնուամենայնիվ, կապիտալի վերաբաշխում ենթադրում է։

Ինչպես տեսանք վերջին մեկ տարում, այդ գործընթացի սկիզբը Հայաստանում արդեն իսկ դրվել է։ Նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների առջև, որոնց անուններն անընդհատ հնչեցվում էին տարբեր ամբիոններից ու ընդդիմադիր մամուլում, ունեցվածքը կիսելու խնդիր դրվեց։ Նրանցից ոմանք կարծես թե իրենց հարցերը լուծել են, սակայն մինչ այժմ էլ անորոշ է, թե ունեցվածքն օրինականացնելու համար նախկին թալանչիները, օլիգարխներն ինչ գին են տվել։ Անհասկանալի է նաև, թե ինչ սկզբունքով, ինչ չափաբաժիններով են վերջիններս մուծվել և ամենակարևորը՝ ուր են գնացել այդ վճարները»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում «Իրավունք». Սամվել Ալեքսանյանը յուղոտ պատառներից օգտվելու առիթը բաց չի թողնում «Ժողովուրդ». Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով «Փաստ». Ե՞րբ Հայաստանում հետաքննություն կանցկացվի` պարզելու համավարակի դեմ պայքարի «արդյունավետությունը» «Ժողովուրդ»․ Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում «Հրապարակ». Դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները» «Փաստ». Փաշինյանի թիմի պահվածքն «իսպանական ամոթ» է առաջացնում «Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ ԲՀԿ առաջնորդի դեմ ցուցմունք կտան «Փաստ». Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 8 Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան» Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan