2019թ.-ի առաջին կիսամյակում Արցախ է այցելել 12 հազար 606 զբոսաշրջիկ

2019թ.-ի առաջին կիսամյակում Արցախ է այցելել 12 հազար 606 զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: 2019 թվականի առաջին կիսամյակում Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելություններն աճել են 68,5 տոկոսով` 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Արցախ է այցելել 12 606 զբոսաշրջիկ։

Արցախում գործող երեք տեղեկատվական կենտրոններում անվճար ծառայություններից օգտվել են 580 զբոսաշրջիկներ։ Վերջիններս ստացել են համապարփակ տեղեկություններ Արցախի զբոսաշրջավայրերի, հյուրանոցների, տրանսպորտային և այլ ծառայությունների մասին անվճար գրականության կամ բանավոր տեսքով։

Հունիսի 1-ի գործող «Tourist Bus» զբոսաշրջային ավտոբուսների նախագծի շրջանակներում Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ, Գանձասար և Հունոտի կիրճ են այցելել 906 ներքին և ներգնա զբոսաշրջիկներ։

2019թ.-ի առաջին կիսամյակում «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի ծառայություններից օգտվել է 4425 այցելու:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջոթյան նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են 17 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ և հյուրատներ։

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 78՝ 1828 մահճակալ-տեղով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում