AM | RU
USD
EUR
RUB

Նման բան չի եղել, որ մամուլի նկատմամբ 90-ից ավելի դատական հայց լինի

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Լրագրողների հետ զրույցում Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ երբևէ նման բան չի եղել, որ մամուլի նկատմամբ 90-ից ավելի դատական հայց լինի:

ԺՄ նախագահի կարծիքով՝ այս պատկերն ինչ-որ իմաստով սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների՝ մամուլի վերաբերյալ կոչերն ու հայտարարությունները:

«Բոլոր ժամանակներում իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել: Մենք տեսել ենք լրագրողների դեմ ճնշումներ և այլն: Սակայն մենք սպասում էինք, որ մեր գործընկերը (Նիկոլ Փաշինյանը – Tert.am), որը եկավ իշխանության, մեդիայի նկատմամբ վերաբերմունքն այլ կլիներ, սակայն նրանք հարմարվեցին իշխանական կենսակերպին, ու շարունակվեց նույն վիճակը»,- նշեց Սեյրանյանը:

ԺՄ նախագահը նկատեց՝ իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են՝ Հայաստանում խոսքի, մամուլի աննախադեպ ազատություն է, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում»:

Ըստ Սեյրանյանի՝ ազատ խոսքի, մամուլի նկատմամբ այս ոտնձգությունները պետք է ահազանգ լինեն ոչ միայն մամուլի և մեդիայի համար, այլ հասարակության ու քաղաքական գործիչների համար. «Մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնն իշխանություններին է հասցնում: Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը: Իհարկե, ես գիտեմ, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել, բայց այս քայլերը լրացուցիչ խնդիրների են հանգեցնում թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական: Կարծում եմ՝ շարքային քաղաքացուց մինչև իշխանավորներ, պետք է այս հարցը բարձրաձայնեն»:

Սաթիկ Սեյրանյանը նաև նկատում է լրագրողների կողմից մամուլի աշխատանքը հեղինակազրկելու տենդենց:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը համաձայնեց գործընկերների հետ ու նկատեց՝ մամուլի նկատմամբ դատական հայցերը «կայծակնային արագությամբ» վարույթ են ընդունվում այն դեպքում, երբ դատավորները ծանրաբեռնված են:

Արմինե Օհանյանի խոսքով՝ մեր օրերում լրատվամիջոց պահելը, լրատվամիջոցում աշխատելը շատ բարդ է. «Ծանր մրցակցություն է, դժվար պայմաններում են աշխատում լրագրողները, դրանց գումարվում են նման ճնշումները, որոնք բարենպաստ պայմաններ չեն ապահովում լրագրողների համար: Չի կարող երկրի փոխվարչապետը դիմել դատարան, շահի դատը, ու փոքր լրատվամիջոցը հայտնվի 1 մլն տուգանքի տակ: Սա անթույլատրելի է: Օրինակ՝ երբ Սեյրան Օհանյանի կինը մեզ («Հրապարակ» օրաթերթ – Tert.am) դատի էր տվել, դրա մեջ ֆինանսական փոխհատուցում չկար: Մենք՝ և՛ հասարկությունը, և՛ լրատվադաշտը, պետք է միահամուռ լինենք»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, մեդիափորձագետ Աղասի Ենոքյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վեթինգի, անցումային արդարադատության սպառնալիքի տակ դատարանները վախեցած են և կառավարելի են իշխանությունների կողմից. «Այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները դիմում են դատարան, բավականին շահեկան դիրքում են: Երբ մամուլը մտնում է դատական պրոցեսի մեջ, առաջանում են լուրջ խնդիրներ: Դա վերաբերում է ժամանակին, ֆինանսական խնդիրներին: Այս ամենը ճնշում է մամուլը: Առաջ պետական պաշտոնյաները, բիզնեսմենները չէին ուզում, որ իրենց անունը շատ շոշափվեր, խնդիրները դատարան չհասնեին: Իսկ հիմա գնում են դատարան: Սա լուրջ ու վտանգավոր միտում է ազատ խոսքի դեմ: Այստեղ ամենակարևորը լրագրողական համայնքի միասնականությունն է: Պետք է միասնական լուսաբանում լինի»:

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan