Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 14-17-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, հուլիսի 15-17-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում