AM | RU
USD
EUR
RUB

«Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին

 

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնություն է արժանացրել հավանության, որոնք վերաբերում են Արցախին: Մեկն առնչվում է սահմանին հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, մյուսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանավերի հարվածելու կարողություն պարունակող սպառազինություն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության համար:

Ինքնին հասկանալի է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այդ որոշումները դեռևս ԱՄՆ գործադիր քաղաքականություն չեն, առնվազն, քանի դեռ հաստատված չեն նաև Սենատում: Միաժամանակ նույնքան հասկանալի է, որ այստեղ բավականին մեծ է հայկական լոբբիի գործողության արդյունքը: Ադրբեջանցիներն էլ, ի դեպ, խոսում են այդ մասին: Բայց պետք է նաև նկատել, որ ԱՄՆ չափազանց լուրջ պետություն է և ունի բավականին կայուն ու կայացած քաղաքական համակարգ լոբբիների ազդեցության տակ չհայտնվելու համար:

Ըստ այդմ, մեծ հաշվով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են հաջողության այն դեպքում, երբ այդ հաջողությունը բխում է նաև ԱՄՆ շահից ու անհրաժեշտություններից: Եվ ուրեմն, եթե երկու բանաձևերի կամ նախաձեռնությունների հարցում հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն այդ նախաձեռնությունների կամ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եվ դարձյալ, գործադիր թևի արտաքին քաղաքականության տեսանկյունից սա, դեռևս, կատարվող քայլերի շրջանակ չէ, գուցե հեռու է դրանից, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է չափվի լոկ Սպիտակ տան սանդղակներով: Ի վերջո, այդ տեսանկյունից էլ ԱՄՆ քաղաքական համակարգը պարզունակ չէ, և ինքն իրեն օժտել է միջազգային գերակա խաղի բազմաստիճան ֆունկցիոնալությամբ:

Այդպիսով, ամերիկյան քաղաքականությունը երկու ուժեղ քաղաքական ազդակ է հղում ռեգիոն, ընդ որում՝ դրա լայն իմաստով, այսինքն՝ ոչ միայն ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական: Ի վերջո, ամերիկյան ազդակն ուղղված է նաև Իրանին՝ առ այն, որ Նահանգները օրակարգային է տեսնում ստատուս-քվոյի պահպանումը: Իսկ այդ իմաստով Նահանգների և Իրանի շահերը փաստացի համընկնում են, որովհետև ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն ու հայկական վերահսկողությունը նաև Իրանի առաջնահերթությունն է, և Թեհրանը մի քանի անգամ և պարբերաբար է ակնարկել այդ մասին:

Այդպիսով, հայկական օրակարգի շրջանակում Նահանգների Կոնգրեսը փաստացի երկու նուրբ ազդակ է հղում Թեհրանին, ներկայիս լարվածության պայմաններում, ինչը, անկասկած, հատկանշական է հայաստանյան դիրքերի տեսանկյունից; Ի դեպ, հետաքրքիր է, որ Ռոյթերզը զուգահեռ տեղեկություն էր տարածել, որ ԱՄՆ-ն մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի նկատմամբ: Ռոյթերզը հղում էր արել դիվանագիտական ամերիկյան բարձրաստիճան աղբյուրների, որոնք նշել էին, թե դա Վաշինգտոնի ազդակն է Թեհրանին, որ բանակցային մտադրությունն ամենևին սպառված չէ և կա դրա պատրաստակամություն: Այդ առումով, Հայաստանով կամ հայկական օրակարգով Կոնգրեսի որոշման տեսքով «տարանցվող» ազդակը ստանում է լրացուցիչ հետաքրքրականություն խորքային աշխատանքի տարածության իմաստով»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan