Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա

Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Կիևում անհայտ անձիք նռնականետով կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի վրա: Գազետա.ռու-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Կրակոցների արդյունքում վնասվել է շենքի ճակատային մասը։ Տուժածներ չկան։

Տարածքը շրջափակվել էոստիկանների կողմից։ Իրավապահները որոնում են հանցագործներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական հեռուստաալիքին սպառնում են ենթարկել պատասխանատվության ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթունի ֆիլմը ցուցադրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում