Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Բրիտանացի քաղաքական գործիչ Թերեզա Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, գրում է The Sun պարբերականը:

Նրա խոսքով՝ Դաունինգ սթրիթում բնակվելու ժամանակ նա իրեն «իր տանը չի զգացել»։

«Գիտեք, ցանկացած պահի ձեզ կարող են զանգահարել և փաստաթղթեր բերել։ Այն, իրոք, ինչ-որ առումով, աշխատավայր է»,- ասել է Մեյը:

Նա ընդգծել է, որ ապագա վարչապետը ստիպված կլինի դիմակայել աշխատանքի բարդություններին։

«Չափից շատ քաղաքական գործիչներ կարծում են, թե վարչապետ լինել նշանակում է մեծ իշխանության տեր լինել։ Իրականում դա երկրին ծառայելու պաշտոն է»,– ընդգծել է Մեյը:

Թերեզա Մեյը հունիսի սկզբին հայտարարել էր Պահպանողական կուսակցության ղեկավար պաշտոնից հրաժարվելու մասին, հետևաբար՝ նաև վարչապետի պաշտոնը լքելու մասին՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

Բրիտանական խորհրդարանը բազմիցս մերժել է Բրյուսելի հետ համաձայնեցված Brexit-ի վերաբերյալ գործարքը, ինչի արդյունքում Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետը տեղափոխվել է 2019 թվականի հոկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում