AM | RU
USD
EUR
RUB

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածնեըը հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է`

1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատարական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ, որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:

1.1. Հայաստանի իշխանությունների հրավերով ՀՀ է ժամանել ԵԽ բարձրաստիճան պատվիրակություն` քննարկելու դատաիրավական բարեփոխումները:

«ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։»։

Կարծում եմ կարիք չկա երկար-բարակ բացատրել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ մեղմ ասած համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնվել են այդ մտքից հրաժարվել, ինչն իհարկե խիստ խրախուսելի է:

2. Հանձնաժողովի մյուս կարևոր շեշտադրումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին է վերաբերում: Հանձնաժողովը տեղեկացվել է Վահե Գրիգորյանի մեկնաբանություններին և արդյունքում շեշտել հետևյալը.

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջատության վտանգ»։

Այստեղ ևս ամեն ինչ կարծում եմ հստակ է: Ավելորդ գունազարդ մեկնաբանությունների կարիք չկա՝ ՍԴ դատավոր եւ անդամ տարանջատումը մտացածին է։ Հավելեմ, որ հանձնաժողովը լիազորել է հանձնաժողովի նախագահ Զ. Բուքիքիոյին հետևել այս հարցի շուրջ զարգացումներին և ըստ անհրաժեշտության հանդես գալ հրապարակային հատարարությամբ:

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

 

Լրահոս
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում «Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 20
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan