ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Քաղաքացիներին զգուշացնում են ԱԻ նախարարությունից։

Ըստ կանխատեսումների, հանրապետության տարածքում հուլիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր և վաղը ցերեկը կգրանցվի +35 աստիճան շոգ, հուլիսի 19-ի և 20-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում