AM | RU
USD
EUR
RUB

Ազատություն հանուն ինչի՞

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Օրեր առաջ՝ խուսափելով իրավական գնահատական տալուց և այն թողնելով սահմանադրագետներին, տարակուսանքս էի հայտնել Վահե Գրիգորյանի ինքնահռչակման պահվածքի, նրա արկածախնդրությունը նախադեպային դարձնելու վտանգավորության և, առհասարակ, այսպես մտածելու որակների ու գործողությունների շուրջ։

ՔՊ-ն՝ քաղաքական մեծամասնությունն, ըստ էության ոչ միայն չկանխեց ընթացքը, այլև ընթացք տվեց, իսկ որոշ քպ-ական«մասնագետ» պատգանավորներ այնքան ոգևորվեցին իրենց «ձիու քայլով», որ շտապեցին խորհուրդ տալ ՍԴ գործող նախագահին աշխատանքի չգնալ։

Անզուսպ մտասևեռումը, ներքին զսպանակների բացակայությունը, պետություն չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը կամ շատ-ի էյֆորիան բազմաէջանոց նամակ ծնեց․․․
Չեմ թաքցնում, իմ մտահոգության առարկան անձերը չեն, այլ ինստիտուտները, որոնք պետություն են ձևավորում, ավանդույթներ, սովորութային նորմեր՝ գրավոր և անգիր․․․

Տրվեցին իրավական դնահատականներ, մեկնաբանություններ, բայց հեղափոխական աղմուկի մեջ չի լսվում կամ ցույց է տրվում, թե չի լսվում քաղաքական այլ ուժերի և պրոֆեսիոնալների ձայնը։ Չի լսվում, որովհետև չափանիշը նեղ շահն է, վրեժխնդրությունը, իսկ թանձրացող բաժանարարները խլացրել են բանականությունը։

Եվ ահա, վրա է հասնում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին․

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջատության վտանգ»։

Նաև իշխանության հետ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Կարելի է և ուրախանալ․ միջազգային կառույցի ջանքով կանխվում է երկրիրը ցնցումների տանող անհավասառակշիռ մի քայլ։ Բայց ինձ տխրեցնում է դիսից եկած ճշմարտությանը անսալը, ավաղ, չունենք քաղաքական հասունության ու պետական մտածողության այն մակարդակը, որ թիմային շահերն ու մանիպուլյացիաները չդառնան քաղաքական վարքագիծ ու օրակարգ։

Համոզված չեմ, որ մեկ այլ առիթով նորից գլուխ չի բարձրացնի թայֆայական մոտավորապեսությունն ու ամբարտավան մաքսիմալիզմը։

Սա է՞ «նոր Հայաստանը», ուր դեռ շարունակվում է Տիզբոնից մարզպան բերելու ու Ռուսաց թագավորին նամակ գրելու ավանդույթը․․․

Մեկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատությունը․ որին հետևում է ամենակարևոր հարցը՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Լրահոս
Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan