Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է

Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Տևական ժամանակ է ԵՊՀ-ի շուրջ կրքերը չեն դադարում: Ռեկտորի փոփոխությունը միգուցե սպասված էր, իհարկե ոչ այդ ձևով, բայց պրոռեկտորներին էլ բարեհաջող ձևով ճանապարհելուց ու յուրայիններին պաշտոնների տեղափոխելուց հետո անցել են Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարմանը: Իսկ թե ինչու, որովհետև քաղաքական հայացքների խնդիր կա, անձնական սիմպատիայի, վրեժի, իսկ ավելի ճիշտ ձևակերպումը՝ աբիժնիկության հոտ է փչում այս ամենից:

Մի ամբողջ համակարգ՝ կրթության նախարարով, պոտենցիալ ռեկտորի թեկնածու պատգամավորով, խմբավորումով՝ ընդդեմ մեկի՝ Վահագն Վարագյանի, ում մի անգամ եմ տեսել, բայց գիտեմ այն մեծ աշխատանքը, որ այդ մարդն է իրականացնում ԵՊՀ-ում և այն հարգանքը, որ իր նկատմամբ ունեն ուսանողներն ու դասախոսները:

Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է:

Շիրազ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում